Ինչո՞ւ հարկատուների դրամով ստեղծուած ծրագրակազմը չի հրապարակւում որպէս Ազատ Ծրագրակազմ։
Մեզ պէտք է օրենսդրութիւն, որ պահանջում է՝ հանրութեան կողմից ֆինանսաւորուած ծրագրակազմը, որ նախագծուած է հանրային սեկտորի համար՝ հասանելի լինի Ազատ եւ Բաց Ելատեքստով Ծրագրակազմի արտօնագրով։ Եթէ հանրային փող է՝ պիտի լինի նաեւ հանրային ելատեքստ։
Կոդը, որի համար վճարել է ժողովուրդը, պէտք է հասանելի լինի ժողովրդին։
Նման ծրագրերը ամէն անգամ չպիտի զրօյից գրուեն։
Կարեւոր նախագծերը պէտք է կիսեն փորձ եւ ծախսեր։
Ծրագրակազմը, որի համար վճարել է հանրութիւնը, պիտի հասանելի լինի բոլորին։
Թափանցիկ գործընթացների պարագայում, այլոք անիւը կրկին յօրինելու պարտադրուած չեն լինի։
Ազատ Ծրագրակազմը բոլորին տրամադրում է այն օգտագործելու, ուսումնասիրելու, տարածելու եւ փոփոխելու իրաւունք։ Այս իրաւունքն սատարում է հիմնային ազատութիւններին, ինչպիսին են խօսքի, մամուլի ազատութիւնը, գաղտնիութեան իրաւունքը։
Համամի՞տ ես, որ Ազատ Ծրագրակազմը պիտի լինի լռելեայն՝ հանրութեան կողմից ֆինանսաւորուած ծրագրակազմի համար։ Ե՛կ համոզենք քո քաղաքական ներկայացուցիչների՛ն։
Ստորագրի՛ր Բաց ՆամակըՄեր բաց նամակով պահանջում ենք՝
«Օրենսդրօրէն պահանջել, որ հանրային միջոցներով հանրային հատուածի համար ստեղծուած ծրագրային ապահովումը հասանելի լինի Ազատ և Բաց Ծրագրային Ապահովման արտօնագրով։»
233 կազմակերպութիւններ եւ 37796 անհատներ արդէն աջակցում են այս գործողութեան կոչին, ստորագրելով մեր բաց նամակը։ Դու կարող ես նաեւ ինքդ ստորագրելով, մեզ օգնել, հասնելու ավելի մեծ ազդեցութեան։ Մենք բոլոր ստորագրութիւնները կյանձնենք ողջ Եւրոպայի ներկայացուցիչներին, ովքեր հանրային կառավարման ոլորտում բանավիճում են յօգուտ ազատ ծրագրակազմի։
Հետեւեալ կազմակերպութիւնները աջակցում են մեր բաց նամակին։ Եթե ձեր կազմակերպութիւնը հետաքրքրութիւն ունի միանալու Հանրային Կոդի կոչին, խնդրում ենք մեզ հետ կապվել։
Պատուիրի՛ր սթիքերներ եւ ֆլայերներ FSFE֊ից։
Ստացիր պրոմօ նիւթերՊատմիր ընկերներիդ եւ հետեւողներիդ Հանրային Ելատեքստի մասին՝
Այս կայքի ելատեքստն Ազատ Ծրագրակազմ է։ Աւելացրո՛ւ թարգմանութիւն։ | Թարգմանութիւնների ընթացիկ վիճակը
Free Software Foundation Europe֊ի արշաւ (FSFE) – Imprint | Գաղտնիութիւն | Թափանցիկութիւն – Copyright © 2025
Սոյն գործը տարածւում է Creative Commons BY-SA 4.0 արտօնագրով.