publiccode.eu կայքը գործարկւում է FSFE e.V.-ի կողմից։ Երբ այս քաղաքականութիւնում նշւում է «մենք», նկատի է առնւում FSFE֊ն։
Երբ դուք օգտագործում էք կայքը մեր բաց նամակին միանալու համար, մենք հաւաքում և պահպանում ենք ձեր կողմից տրամադրուած անունը, էլ․ փոստի հասցէն և երկիրը՝ ձեր համաձայնութեամբ։ Ձեր անունը կը հրապարակուի բաց նամակի ստորագրութիւնների ցանկում, եթէ դուք համաձայնել էք հրապարակել այն։ Ձեր անունը և երկիրը կը տրամադրենք նաև բաց նամակի հասցէատէրերին (Եւրոպական խորհրդարանի և ազգային կամ տարածաշրջանային խորհրդարանների անդամներին)։ Ձեր էլ․ փոստի հասցէն մենք չենք տրամադրի այլ անձանց։ Այս տուեալները պահպանւում են տուեալների բազայում Public Money - Public Code քարոզարշաւի ընթացքում և ջնջւում են դրա աւարտից յետոյ։
Եթէ համաձայնել էք, որ ձեզ հետ կապ հաստատենք քարոզարշաւի վերաբերեալ, մենք կօգտագործենք ձեր էլ․ փոստի հասցէն ձեզ քարոզարշաւի մասին տեղեկատւութիւն ուղարկելու համար՝ քարոզարշաւի ընթացքում և անմիջապէս դրանից յետոյ։
Կայքի միջոցով ներկայացուած ամբողջ տեղեկատւութիւնը, որը պահպանւում է վեբ սերուերում կամ մեր հարցերի կառավարման համակարգում (issue system), հասանելի է FSFE-ի աշխատակիցներին և պրակտիկանտներին։ Տուեալներն հասանելի են նաև FSFE-ի համակարգերի կառավարման թիմին։ Տեղեկատւութիւնը պահւում է մեր սերուերներում չգաղտնագրուած տեսքով, ինչը նշանակում է, որ այն հասանելի է նաև PlusServer GmbH-ի աշխատակիցներին, որտեղ տեղակայուած են մեր սերուերները։
Դուք իրաւունք ունէք ստանալու այն անձնական տուեալները, որոնք մենք պահպանում ենք ձեր մասին, ինչպէս նաև խնդրել մեզ ուղղել դրանք, եթէ դրանք սխալ են։ Դուք նաև իրաւունք ունէք առարկել ձեր տուեալների պահպանմանը, որի դէպքում մենք կհեռացնենք ձեր մասին պահպանուող անձնական տուեալները։ Դուք նաև իրաւունք ունէք հետ կանչելու ձեր համաձայնութիւնը՝ համաձայն այս քաղաքականութեան, որի դէպքում մենք ևս կը ձեռնարկենք միջոցներ՝ ձեր տուեալները ջնջելու համար։
Եթէ ունէք հարցեր, կապուած ձեր տուեալների օգտագործման հետ, կամ ցանկանում էք խնդրել ձեր մասին պահուող տուեալների պատճէնը, դիմէք մեզ՝ privacy@fsfe.org։
Այս կայքի ելատեքստն Ազատ Ծրագրակազմ է։ Աւելացրո՛ւ թարգմանութիւն։ | Թարգմանութիւնների ընթացիկ վիճակը
Free Software Foundation Europe֊ի արշաւ (FSFE) – Imprint | Գաղտնիութիւն | Թափանցիկութիւն – Copyright © 2025
Սոյն գործը տարածւում է Creative Commons BY-SA 4.0 արտօնագրով.