Հանրային ֆինանսաւորմամբ ստեղծուած ծրագրերը պէտք է լինեն Ազատ և Բաց Ծրագրային Ապահովում։ Դրա համար կան բազմաթիւ հիմնաւոր պատճառներ, որոնք, ցաւօք, դեռևս շատ քաղաքական գործիչների յայտնի չեն։
Ազատ Ծրագրակազմը բոլորին տրամադրում է այն օգտագործելու, ուսումնասիրելու, տարածելու եւ փոփոխելու իրաւունք։ Այս իրաւունքն սատարում է հիմնային ազատութիւններին, ինչպիսին են խօսքի, մամուլի ազատութիւնը, գաղտնիութեան իրաւունքը։
Այստեղ դուք կարող էք օգնել։ Ստորագրէք բաց նամակը, որպէսզի մեր ուղերձն աւելի մեծ ուժ ունենայ։ 37796 մարդ և 233 կազմակերպութիւն արդէն ստորագրել են։ Նամակն եւ ստորագրութիւնները մենք կը յանձնենք ձեր ներկայացուցիչներին եւ կը հետեւենք, որպէսզի նրանք հասկանան․ Հանրային գումա՞ր․ Հանրային կոդ։
Հանրային գումա՞ր․ Հանրային կոդ։
Հանրային կառոյցների կողմից առաջարկուող և օգտագործուող թուանշային ծառայութիւնները 21֊րդ դարի ժողովրդավարական պետութիւնների կարեւորագոյն ենթակառուցուածքներն են։ Վստահելի համակարգեր ստեղծելու համար հանրային մարմինները պէտք է ունենան լիարժէք վերահսկողութիւն այն ծրագրերի և համակարգչային ենթակառուցուածքների վրայ, որոնք մեր պետական թուանշային ենթակառուցուածքների հիմքում են։ Սակայն ներկայումս դա հազուադէպ է տեղի ունենում, որովհետև կիրառւում են սահմանափակող արտօնագրեր, որոնք․
- Արգելում են հանրային ֆինանսաւորմամբ ստեղծուած կոդի տարածումն ու փոխանակումը։ Դա խոչընդոտում է հանրային կառոյցների համագործակցութեանը եւ ծրագրերի հետագայ զարգացմանը։
- Ամրապնդում են մենաշնորհները՝ սահմանափակելով մրցակցութիւնը։ Արդիւնքում հանրային կառոյցները կախման մէջ են ընկնում մի քանի ընկերութիւններից։
- Վտանգում են մեր թուանշային ենթակառուցուածքների անվտանգութիւնը՝ արգելելով ելքային կոդին հասանելիութիւնը։ Արդիւնքում անվտանգութեան խոցելիութիւնների վերացումը դառնում է չափազանց բարդ, եթէ ոչ անհնարին։
Մեզ անհրաժեշտ են ծրագրեր, որոնք խթանում են լաւ գաղափարների եւ լուծումների փոխանակումը։ Այսպիսով, մենք կը կարողանանք բարելաւել ՏՏ ծառայութիւնները ամբողջ Եւրոպայում։ Մեզ պէտք են ծրագրեր, որոնք երաշխաւորում են ընտրութեան ազատութիւն, հասանելիութիւն և մրցակցութիւն։ Մեզ անհրաժեշտ են ծրագրեր, որոնք թոյլ կը տան հանրային կառոյցներին վերականգնել վերահսկողութիւնը իրենց թուանշային ենթակառուցուածքների նկատմամբ՝ անկախանալով մի քանի ընկերութիւններից։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում մեր ներկայացուցիչներին աջակցել հանրային կառոյցներում Ազատ և Բաց Ծրագրային Ապահովմանը, քանի որ․
- Ազատ և Բաց Ծրագրային Ապահովումը ժամանակակից հանրային բարիք է, որը թոյլ է տալիս բոլորին ազատօրէն օգտագործել, ուսումնասիրել, տարածել և բարելաւել ամենօրեայ օգտագործման ծրագրերը։
- Ազատ և Բաց Ծրագրային Ապահովման արտօնագրերը պաշտպանում են ընկերութիւնների կողմից պարտադրուող ծառայութիւններից կախուածութիւնից, որոնք սահմանափակող արտօնագրերի միջոցով խոչընդոտում են մրցակցութեանը։
- Ազատ և Բաց Ծրագրային Ապահովումը երաշխաւորում է ելքային կոդի հասանելիութիւնը, ինչի շնորհիւ հնարաւոր է ինքնուրոյն վերացնել անվտանգութեան խնդիրներն ու բացերը՝ առանց որևէ կոնկրետ ծառայութիւն մատուցողի կախուածութիւնից։
Հանրային կառոյցները ֆինանսաւորւում են հարկերով։ Նրանք պարտաւոր են ծախսել հանրային միջոցները առաւելագոյն արդիւնաւէտութեամբ։ Եթէ գումարը հանրային է, ուրեմն կոդն էլ պէտք է հանրային լինի։
Հենց այդ պատճառով էլ մենք՝ ստորագրողներս, կոչ ենք անում մեր ներկայացուցիչներին․
«Օրենսդրօրէն պահանջել, որ հանրային միջոցներով հանրային հատուածի համար ստեղծուած ծրագրային ապահովումը հասանելի լինի Ազատ և Բաց Ծրագրային Ապահովման արտօնագրով։»
Հետեւեալ կազմակերպութիւնները աջակցում են մեր բաց նամակին։ Եթե ձեր կազմակերպութիւնը հետաքրքրութիւն ունի միանալու Հանրային Կոդի կոչին, խնդրում ենք մեզ հետ կապվել։
Ստորեւ այն մարդկանց ստորագրութիւններն են, ովքեր համաձայնել են որ դրանք լինեն հանրային։ Եղե՛ք յաջորդը։ Ստորագրի՛ր
Անուն | Երկիր | Մեկնաբանութիւն |
---|---|---|
Jimmy M | FR | |
Rafał Opalanko | PL | |
David Marshall | US | |
ARON SZILAGYI | RO | |
Vlad Pintea-Gartner | NL | |
Patryk | PL | |
Marek | PL | |
Nils Andreas Thommesen | NO | |
Jérôme Hosp | DE | |
Emily Passant | GB |
Տեսնել բոլոր հանրային ստորագրութիւնները.
Այս կայքի ելատեքստն Ազատ Ծրագրակազմ է։ Աւելացրո՛ւ թարգմանութիւն։ | Թարգմանութիւնների ընթացիկ վիճակը
Free Software Foundation Europe֊ի արշաւ (FSFE) – Imprint | Գաղտնիութիւն | Թափանցիկութիւն – Copyright © 2025
Սոյն գործը տարածւում է Creative Commons BY-SA 4.0 արտօնագրով.